Բաժիններ՝

Նախագաh Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։

Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս