Բաժիններ՝

Ֆինլանդիայի մարզիչը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանուց

Ֆուտբոլի Ֆինլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան խոսել է Եվրո-2020-ում նույն խմբում հայտնված Հայաստանի ընտրանու մասին:

«Մեզ բաժին ընկած թիմերը աղետ չեն, սակայն «երազանքների» խումբ էլ չէ: Կարող ենք հաջողության հասնել նման խմբում, գոհ եմ վիճակահանությունից: Հայաստանի թիմը կարող է խառնել մրցակից թիմերի խաղաքարերը»,- մարզչի խոսքերը մեջ են բերում ֆինլանդական ԶԼՄ-ները:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում հայտնվեց J խմբում: Դուբլինում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի ընտրանին նույն խմբում է Իտալիայի, Բոսնիա և Հերեցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31