Ամենաշատը վարձատրվող YouTube-ի բլոգերների ցուցակը գլխավորել է յոթ տարեկան տղան
Հայտի Forbes պարբերականը կազմել է YouTube-ում ամենաշատը վարձատրվող բլոգերների ռեյտինգը, որը գլխավորում է յոթ տարեկան Ռայանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տղան իր ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ դրվում են տեսանյութեր խաղալիքների մասին: Նրա ալիքին հետևում է ավելի քան 17 մլն մարդ: Մեկ տարում Ռայանի ընտանիքը տեսանյութերով վաստակել է 22 մլն ԱՄՆ դոլար:
Երկրորդ հորիզոնականում Ջեյք Պոլն է, ով հրապարակում է երաժշտական և հումորային տեսանյութեր: Շուրջ 17 մլն հետևորդների շնորհիվ նա վաստակել է ավելի քան 21 մլն ԱՄՆ դոլար:
Երրորդ հորիզոնականում Dude Perfect խումբն է: Խմբի կազմում մտնող 5 ընկերները մեկ տարում 20 մլն դոլար են վաստակել՝ շնորհիվ տարբեր հնարքների մասին իրենց տեսանյութերի: