«Ոսկե գնդակը» Մոդրիչինն է. նոր ինսայդ
«Ոսկե գնդակի» հանձնման պաշտոնական արարողությանը մնացել են հաշված ժամեր: Մեկը մյուսի հետևից շարունակվում են լուրերն ու արտահոսքերը բաղձալի մրցանակի հավանական տիրոջ մասին:
Հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ գիտի մրցանակակիրներին և թե ով քանի միավոր է վաստակել: Ըստ լրագրողի՝ «Ոսկե գնդակը» կնվաճի Լուկա Մոդրիչը: Երկրորդ հորիզոնականում կլինի Կրիշտաինու Ռոնալդուն:
Ըտս լրագրողի տվյալների՝ միավորները բաժանվել են հետևյալ կերպ.
1. Մոդրիչ – 753 միավոր
2. Կրիշտիանու Ռոնալդու – 476
3. Գրիզման – 414
4. Մբապե – 347
5. Մեսսի – 280
6. Սալահ – 188
7. Վարան – 121
8. Ազար – 119
9. Դե Բրույնե – 29
10. Քեյն- 25
11. Նգոլո Կանտե – 24
12. Նեյմար – 19
13. Սուարես – 17
14. Կուրտուա -12
15. Պոգբա – 9
16. Ագուերո – 7
17. Բեյլ, Բենզեմա – 6
19. Ֆիրմինո, Ռակիտիչ, Ռամոս – 4
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր, կեսգիշերին:
Սիրարփի Աղաբաբյան