ՄԵՆՔ-ի թեկնածուն հանդիպել է Ընտրությունները համակարգող կազմակերպությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչներին

ՄԵՆՔ դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անժելա Խաչատրյանն այսօր հանդիպել է Ընտրությունները համակարգող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Դևիդ Կանիկիյայի և առաքելության քաղաքական վերլուծաբան Նինա Կեցոյեվիչի հետ:

Ինչպես տեղեկացրին ՄԵՆՔ դաշինքից, հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական քարոզարշավի ընթացքի, մասնակից ուժերի համար ստեղված պայմանների, լուսաբանման առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ՄԵՆՔ Դաշինքի ծրագրին և դրա հիմնական առաջնահերություններին:

Նշենք, որ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցը (ENEMO) դիտորդական առաքելություն իրականացնում է 18 երկրներում, բայց Հայաստանում սա նրանց առաջին առաքելությունն է:

Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելությունը նախընտրական և հետընտրական գործընթացների ընդհանուր գնահատում կիրականացնի` ընտրությունների դիտարկման միջազգային չափանիշներին համապատասխան: Առաքելությունը պատրաստվում է նախնական, միջանկյալ և վերջնական զեկույցներ հրապարակել ընտրությունների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս