Բաժիններ՝

Իրանը մտադիր չէ դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից

Իրանը չի պատրաստվում դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC), սակայն մտադիր էլ չէ նվազեցնել նավթի արտահանման ծավալները: Այս մասին Bloomberg-ի հետ հարցազրույցում ասել է կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Կազեմպուր Արդեբիլին:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է. քանի դեռ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում մեր դեմ, մենք չենք պատրաստվում կրճատել նավթի արտահանումը»,- ասել է Կազեմպուրը:

Ավելի վաղ OPEC-ից դուրս գալու որոշման մասին հայտարարել էր Կատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս