Բաժիններ՝

«Արսենալ»-«Տոտենհեմ». տուրի կենտրոնական հանդիպումը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտորանական խաղը կլինի «Արսենալ»-«Տոտենհեմ» դիմակայությունը: Ինչպիսի՞ն կլինի խաղը:

«Արսենալ»

Ազգերի լիգայի ընդմիջումից առաջ մի քանի խաղ չհաղթելը չէր կարող չազդել լոնդոնյան ակումբի արդունքների վրա: Այս ընթացքում Ունայի Էմերիի սաները ոչ ոքի են խաղացել «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1) և «Վուլվերհեմթոնի» հետ (1:1): Այս խաղերի արդյունքում լոնդոնցիները մի փոքր զիջել են դիրքերը և մրցաշարային աղյուսակում հիմա 5-րդն են՝ զիջելով իրենց տեղը «Չելսիին»: Առաջատար «Մանչեսթեր Սիթիին» լոնդոնցիները զիջում են արդեն 8 միավորով:

Հավաքականների ընդմիջումից հետո, սակայն, «Արսենալը» նորից հաղթում է: Լոնդոնցիները հաղթանակ են տոնել «Բորնմութի» նկատմամբ (1:2) և Եվրոպայի լիգայում հաղթել են ուկրաինական «Վորսկլային» (3:0): Պետք է նշել, որ Եվրոպա լիգայի խաղում Ունայի Էմերին դաշտ էր դուրս բերել բավականին փորձարարական կազմ և առաջատարները ստացել էին հանգստի հնարավորություն:

«Արսենալի» ֆուտբոլը այս մրցաշրջանում գնահատել մի փոքր բարդ է: Թիմը արդյունավետ ֆուտբոլ է խաղում, չի պարտվում, հասնում է իր ուզած արդյունքներին, սակայն երպագուներին, միևնույնն է, ինչ-որ բան պակասում է: Սա դեռևս այն «Արսենալը» չէ, որ պետք է անխոս լինի Պրեմիեր լիգայի առաջատարը և պայքարի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում:

Ի տաբերություն Վենգերի «Արսենալի»՝ էմեիի թիմը ավելի լավ է հանդես գալիս մրցակցի հարկի տակ, քան տանը:

Այս խաղում «Արսենալին» չեն կարողանա օգնել միայն Նաչո Մոնրեալը և Դենի Ուելբեքը:

«Տոտենհեմ»

«Տոտենհեմը» հիմա թափ է հավաքում: Այս մրցաշարում առաջին անգամ «Տոտենհեմը» նմանում է ինքն իրեն նախորդ մրցաշրջանում, որակյալ ֆուտբոլ է խաղում և ձգտում է լինել առաջատար հորիզոնականում: «Արսենալի» հետ խաղին Մաուրիսիո Պաչետինոյի սաները մոտեցել են 6 խաղ անընդմեջ հաղթելուց հետո:

«Տոտենհեմը» այս ընթացքում հաղթել է այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Չելսին» (3:1) և «Ինտերը» (1:0): Խաղային այս սերիայի ընթացքում լոնդոնյան թիմը հաղթել է նաև «Վեսթ Հեմին» (3:1), «Վուլվերհեմթոնին» (3:2) ,ՊՍՎ-ին (2:1) և «Քրիսթալ Փելեսին» (1:0): Նման արդյունքները՝ Պոչետինոյի գլխավորած թիմին բարձրացրել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսկաի 3-րդ հորիզոնական:

«Տոտենհեմին» այս խաղում չեն կարողանա օգնել երեք կարևոր ֆուտբոլիստներ՝ Դևիսոն Սանչեսը, Մուսա Դեմբելեն և Վիկտոր Վինյաման:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Արսենալը» չի պարտվում 18 խաղ անընդմեջ
• Սեփական հարկի տակ «Արսենալը» գոլ բաց չի թողել վերջին 5 խաղերից միայն 1-ում
• «Տոտենհեմը» հաղթում է 6 խաղ անընդմեջ
• Մրցակցի հարկի տակ «Տոտենհեմը» հաղթել է վերջին 5 խաղերում
• Այս դիմակայության վերջին խաղերում չկա հստակ առաջատար: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» տանը հաղթեց 1:0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ պարտվեց 0:2 հաշվով
• «Տոտենհեմը» մրցակցի հարկի տակ չի կարողանում հաղթել «Արսենալին» 2010 թվականից սկսած: Այս ընթացքում հյուրերը պարտվել են 5 խաղում և 3 ագամ ոչ ոքի են խաղացել

«Տոտենհեմը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո հանգստանալու համար մեկ օր ավելի ուներ, սակայն մրցակցի գլխավոր մարզիչ Ունեյի Էմերին Եվրոպա լիգայում դաշտ դուրս չէր բերել իր առանցքային ֆուտբոլիստներին: Սրանից, սակայն, «Արսենալին» այս խաղում հեշտ չի լինելու պայքարելը: «Տոտենհեմը» շատ լավ ընթացքում է, բայց այդ նորից իրեն շատ վստահ է զգում Հարի Քեյնը:

Սակայն, Մաուրիսիո Պոչետինոյի թիմը այնքան էլ վստահ չի խաղում պաշտպանությունում: Հաշվի առնելով, որ «Արսենալը» շատ է գրոհում այս մրցաշրջանում և շատ է գոլ խփում, այս խաղում պետք է գոլերի սպասել երկու թիմերից էլ: Սակայն, դժվար թե այս խաղում շատ գոլեր խփվեն:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 18:05-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս