«Իհարկե իմ նման տղու հետ դժվար է բանավիճել». Մենուա Հարությունյան

«Առաջարկում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանն ի պատասխան ՀՀ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որ հրաժարվում է բանավիճել Մ. Հարությունյանի հետ:

«Քանի որ Նիկոլական Ռուբենի մանկական հոգին չդիմացավ և կնոջը հարիր պատճառաբանություններով հրաժարվեց բանավիճել ինձ հետ՝ ուղիղ եթերում, առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինջև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձը առաջարկում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք…

Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի ես կարող եմ հետս դուխով գլխարկ , րյուկզակ կամ երեկվա ձիու թամբը բերեմ՝ դնեմ իմ դիմացի դատարկ աթոռին …

Իհարկե իմ նման տղու հետ դժվար է բանավիճել , երբ դու ստախոս ես, խաբում ես սեփական ժողովրդիդ՝ հանուն սեփական իշխանության և պաշտոնի»,- գրել է հանրապետականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31