ՀԱՊԿ-ը մինչև 2019 թվականը կմնա առանց գլխավոր քարտուղարի. РБК
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվական: Այդ մասին РБК-ին հայտնել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ու ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթաժողովի շրջանակներում։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, Սանկտ-Պետերբուրգում։
«Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվի։ Օրակարգն ուղարկված է Սանկտ-Պետերբուրգի հանդիպման բոլոր մասնակիցներին»,- հայտարարել է Արսեն Գասպարյանը։
Ավելին, նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում հանդիպումներ մինչև դեկտեմբերի 31-ը պլանավորված չեն։ Այդ պատճառով էլ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը մինչև նոր տարի հայտնի չի լինի։