«Հենց հիմա կարող եմ այնպիսի բան ասել, որ վարչապետից սկսած՝ Հանրապետակալններով պատասխանեն միայն իմ ասածին». Արամ Սարգսյան
«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը մտահոգ է, թե ինչպիսին կլինեն ընտությունների արդյունքները։
«Այսօր ԱԺ ընտրությունների արդյունքների մասին կարող է անհոգ լինել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մնացած բոլորը խնդիրներ ունեն, և ովքեր մեծամտանում են այդդ խնդիրների առումով, իրենք կարող է արդյունքներ չունենան։ Մենք չենք մեծամտանում, մենք աշխատել ենք, աշխատում ենք, այս օրերին էլ պինդ աշխատելու ենք, որ արդյունքներ գրանցենք»,- լրագրողներին ասաց Ա.Սարգսյանը։
Ըստ նրա՝ սևերի ու սպիտակների ով լինելը կերևա ընտրությունների օրը։ Նա դեմ արտահայտվեց ժողովրդի առաջ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելը, թեև, նշեց, ինքն էլ է դրանց տիրապետում.
«Հենց հիմա կարող եմ այնպիսի բան ասել, որ վարչապետից սկսած՝ Հանրապետակալններով պատասխանեն միայն իմ ասածին։ Բայց ես դա չեմ անում, որովհետև սիրում եմ իմ ժողովրդին ու նրա վրա տեխնոլոգիա չեմ կիրառում։ Ես համարում եմ, որ իմ ժողովուրդը սև ու սպիտակ չի, որ որևէ մեկին պատերին կամ ասֆալտին լղոզել պետք չի, որ Ղարաբաղի իշխանությունների հետ բարեկամական հարաբերություններ պահել է պետք, որ միասին լինել է պետք, եթե ուզում ենք միասին խնդիր լուծենք»։