Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները. կան ձերբակալվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և համակիրների տները: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
«Ձերբակալվել է հինգ անձ: Խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում»,-ArmeniaSputnik-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։



