Ուրույն «խաղաղության» մեսիջ Իլհամ Ալիևի կողմից. Էդուարդ Աբրահամյան
Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Փաստորեն Ստեփանակերտի հիմնական եկեղեցին իսկապես ոչնչացրել են՝ իր հարակից շինությունների ու հոյակերտ խաչքարերի հետ հանդերձ։ Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ։ Ուրույն «խաղաղության» մեսիջ Իլհամ Ալիևի կողմից։
Հայկական պատմամշակութային հետքի ջնջումն Ադրբեջանի կողմից շարունակվում է։ Ինչպիսի՞ գանձեր ու հոյակերտ կառունցներ դեռ կոչնչացվեն, կվերացվեն։ Կարծես թե հայեր այդտեղ երբեք չեն էլ եղել, ինչպես որ արեցին Նախիջևանում։
Ամեն անգամ մի հայկական պատմամշակութային կոթող ավերելուց կարծես թե կտրեն իմ մարմնից ու հոգուցս ինչ որ մի մաս, որից հետո երբեք էլ նույնը չես կարող լինել։ Ու «նեգատիվ խաղաղությունն» այ հենց այս տեսքն ունի. խաղաղեցնելու, մեռցնելու տեսք ունի։ Ադրբեջանականության հաստատում ու հարատևում՝ հայկականության ապագայի ու գոյության հաշվին։
Erasure of the Armenian»։



