ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել
Ռուսաստանի ռազմական դատարանն այսօր պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովին դատապարտել է 19 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար, հաղորդում է Ռիա Նովոստին։
69-ամյա Պոպովը ձերբակալվել է 2024 թվականի ամռանը՝ Մոսկվայի մերձակայքում «Պատրիոտ» այգու կառուցման հետ կապված ենթադրյալ խարդախության գործով։



