Բաժիններ՝

Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել և վկայում են ամերիկացիների բարոյական պարտության մասին։ Այ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ չավարտված կամուրջներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել։ Դա միայն վկայում է իրարանցման մեջ գտնվող թշնամու պարտության և բարոյական փլուզման մասին։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր։ Մի բան երբեք չի վերականգնվի՝ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը», – գրել է նա։

Արաղչիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել էր Իրանում կամրջի մի հատվածի փլուզման տեսանյութը՝ սպառնալով նոր հարձակումներով։

Արաղչիի գրառումը պարունակում է նույն կամրջի լուսանկարը։

Ավելի ուշ Թրամփը ևս մեկ գրառում էր արել՝ կրկին սպառնալով հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930