Բաժիններ՝

Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Արմավիրի մարզի պարեկները գիշերային ծառայության ժամանակ մարտի 30-ին՝ ժամը 23․35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Էջմիածին քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է որպես կաշառք պարեկներին տալ 100 դոլար։

63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031