Քաղաքական ուժերը կարող են քարոզչություն անել նաև մինչ նախընտրական շրջանը. ԿԸՀ

ՀՀ ընտրական օրենսգրքով հատուկ սահմանված է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի «Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել» հոդվածը։

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են, և ԿԸՀ-ն անկարող է վերահսկել դրանք։

Նշվում է, որ հոդվածում տեղ գտած պնդումը անհիմն է։

«Կրկնում ենք՝ մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում և անել ցանկացած գործողություն, որն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների պարագայում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին և քվեարկության օրը մինչև 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031