Բաժիններ՝

Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ վերջին օրերին Թրամփը և նրա օգնականները հանգել են այն եզրակացության, որ Հորմուզի նեղուցը վերաբացելուն ուղղված առաքելություն սկսելու դեպքում հակամարտությունը կարող է ընդլայնվել և ձգձգվել նախատեսված 4-6 շաբաթից ավելի։

Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը եզրակացրել է, որ Վաշինգտոնը պետք է հասնի իր հիմնական նպատակներին՝ ոչնչացնել Իրանի ռազմածովային և հրթիռային կարողությունները և վերջ դնել ներկայիս ռազմական գործողություններին՝ միաժամանակ դիվանագիտական ​​ճնշում գործադրելով Թեհրանի վրա նավագնացությունը վերսկսելու համար։

WSJ-ի աղբյուրները նշել են, որ եթե դա ձախողվի, ապա Վաշինգտոնը կպնդի, որ Եվրոպայում և Պարսից ծոցում իր դաշնակիցները նախաձեռնություն ցուցաբերեն Հորմուզի նեղուցը բացելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031