Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանում ամերիկյան գործողության հետևանքով արդեն տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն, և որ նոր ղեկավարները «ողջամիտ» են։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, քանի որ մի ռեժիմը ոչնչացվել է, վերացվել։ Նրանք բոլորը մահացած են։ Հաջորդ ռեժիմը մեծ մասամբ մահացել է, իսկ երրորդ ռեժիմի առումով մենք գործ ունենք այլ մարդկանց հետ, քան որևէ մեկը երբևէ գործ է ունեցել։ Դա մարդկանց բոլորովին այլ խումբ է։ Ուստի ես դա ռեժիմի փոփոխություն եմ համարում։ Եվ, անկեղծ ասած, նրանք շատ ողջամիտ են», – ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ ում հետ գործ ունի ԱՄՆ-ն։

Միևնույն ժամանակ, The Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում նույնպես Թրամփն Իրանի ներկայիս իշխանություններին համարել է «բոլորովին այլ մարդիկ» և «շատ պրոֆեսիոնալ»։

Նա նաև այն ենթադրությունն է արել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կա՛մ մահացած է, կա՛մ ծանր վիրավոր։

«Մենք նրա մասին ընդհանրապես ոչինչ չենք լսել», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031