Բաժիններ՝

Իսպանիան փակում է իր օդային տարածքը Իրանի դեմ պատերազմnւմ ներգրավված ԱՄՆ ինքնաթիռների համար. El Pais

Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի վրա հարձակումներում ներգրավված ԱՄՆ ինքնաթիռների համար: Այս մասին հայտնել է իսպանական El Pais թերթը։

Օդային տարածքի փակումը, որը ստիպում է ռազմական ինքնաթիռներին շրջանցել ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան Մերձավոր Արևելքում իրենց թիրախներին հասնելու ճանապարհին, չի ներառում արտակարգ իրավիճակները, հավելել է El Pais-ը։

«Այս որոշումը Իսպանիայի կառավարության կողմից արդեն իսկ կայացված այն որոշման մի մասն է՝ չմասնակցել կամ չնպաստել մի պատերազմի, որը սկսվել է միակողմանիորեն և հակասում է միջազգային իրավունքին»,- ասել է էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն, երբ նրան հարցրել են՝ արդյոք Իսպանիայի օդային տարածքը փակելու որոշումը կարող է վատթարացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ամենաակտիվ քննադատներից մեկն է՝ դրանք բնութագրելով որպես անխոհեմ և անօրինական։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել առևտուրը Մադրիդի հետ՝ պատերազմում Իսպանիայի բազաներից օգտվելու հնարավորությունը ԱՄՆ-ին մերժելու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031