Իրանը հաստատել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ժամանակ: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։
ԻՀՊԿ-ն մարտի 30-ին հրապարակված հայտարարության մեջ հարգանքի տուրք է մատուցել Թանգսիրիին՝ նրան անվանելով նվիրված հրամանատար և առանցքային դերակատար երկրի «սրբազան պաշտպանության» գործում։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Թանգսիրին սպանվել է իսրայելական հարվածի ընթացքում։
Փետրվարի 28-ից Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական գործողության հետևանքով զոհվել են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, ԻՀՊԿ հրամանատար Մոհամադ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության այլ անդամներ։




