Բաժիններ՝

Ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Մարտի 6-ին, ժամը 22։24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած, արնահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը, վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։

Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող-ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին և նրա 60-ամյա ընկերոջը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031