Բաժիններ՝

Լիբանանի փոխվարչապետն Իսրայելին մեղադրել է պատերազմական հանցագործությունների համար

Լիբանանն Իսրայելին մեղադրել է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքները խախտելու, այդ թվում՝ հանրապետության տարածքում պատերազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին հայտարարել է Լիբանանի փոխվարչապետ Թարեք Միտրին Sky News հեռուստաալիքի եթերում։

«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փաստաթղթերով հիմնավորում ենք միջազգային մարդասիրական իրավունքի յուրաքանչյուր խախտում: Իմ կարծիքով, կասկած չկա, որ Իսրայելը կատարում է պատերազմական հանցագործություններ, խախտում է Ժնևի կոնվենցիաները՝ սկսած միջազգային մարդասիրական իրավունքի երկու հիմնական սկզբունքներից՝ մարտերի մասնակիցների և քաղաքացիական բնակչության միջև տարբերակման սկզբունքից և համաչափության սկզբունքից: Իսրայելը չի ​​պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի այս սկզբունքներից ոչ մեկը», – հայտարարել է Լիբանանի փոխվարչապետը:

Ամենատագնապալի հանգամանքներից մեկը Միտրին նշել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի սպառնալիքներն այն մասին, թե Լիբանանի մայրաքաղաքի Դահիյա արվարձանը, որտեղ գործում է շիաների «Հեզբոլլահ» շարժումը, շուտով կկրկնի Գազայի հատվածի հարավի Խան Յունիս քաղաքի ճակատագիրը: Այն վերածվել է ավերակների Իսրայելի երկարատև ռմբակոծություններից հետո:

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 1116-ի, վիրավորներինը՝ 3229-ի։ Ավելի քան մեկ միլիոն մարդ տեղահանվել է։

Մարտի 2-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ էր հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման, որը սկսվել է փետրվարի 28-ին։ Իսրայելն էլ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, ինչպես նաև երկրի հարավում ցամաքային ներխուժում սկսել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031