Բաժիններ՝

Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին Արաղչիի և Ղալիբաֆի դեմ մահափորձի մասին հաղորդագրությունների պատճառով2 րոպեի ընթերցում

Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված այն հաղորդագրությունների հետ, որ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սպանության թիրախ են եղել, սակայն նրանց ժամանակավորապես հանել են համապատասխան ցուցակից։ Այս մասին հաղորդել է Press TV-ն։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին կոչ է արել դատապարտել ամերիկա-իսրայելական դավադրությունները բարձրաստիճան պաշտոնյաների սպանության նպատակով։

«Այս հաղորդագրությունները մատնանշում են, որ Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը նշել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Իսլամական խորհրդատվական ասամբլեայի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ որպես մահափորձի օբյեկտներ», – ասվում է Իրավանիի նամակում։

Իրանի մշտական ​​ներկայացուցչի խոսքով՝ այս քաղաքականությունը միջազգային իրավունքի նորմերի լուրջ խախտում է։

Նա նաև հիշեցրել է, որ ԱԳ նախարարի մակարդակի պաշտոնատար անձինք, միջազգային իրավունքին համապատասխան, օգտվում են լիակատար անձնական անձեռնմխելիությունից, և այդ սկզբունքը բազմիցս հաստատվել է Միջազգային դատարանի կողմից։

«Նրանց կյանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կխաթարի խաղաղ միջազգային հարաբերությունների հիմքերը։ Իրանը խստորեն դատապարտում է բարձրաստիճան կառավարական ​​պաշտոնյաների սպանությունների գործելակերպը նորմալացնելու ցանկացած փորձ», – հայտարարել է Իրավանին։

Նրա խոսքով՝ այդպիսի քաղաքականությունը «ապակառուցողական» է և իրենից ներկայացնում է «պետական ​​ահաբեկչություն, որը վտանգավոր նախադեպ կստեղծի և լուրջ սպառնալիք է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Արաղչիին և Ղալիբաֆին ժամանակավորապես հանել են ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ցուցակից, մինչ բանակցություններ են ընթանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031