ԱԷՄԳ-ն նախազգուշացրել է ռադիոլոգիական խոշոր վթարի մասին, եթե Իրանի ԱԷԿ-ի շուրջ հարվածները շարունակվեն
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին վերահաստատել է խորը մտահոգությունը Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում օրերս տեղի ունեցած ռազմական հարվածների վերաբերյալ, որոնցից վերջինը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան։ Այս մասին ԱԷՄԳ-ն հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակում։
«Հաշվի առնելով, որ դա գործող ատոմակայան է՝ մեծ քանակությամբ միջուկային նյութով, գլխավոր տնօրեն Գրոսին զգուշացնում է, որ օբյեկտին հասցված վնասը կարող է հանգեցնել խոշոր ռադիոլոգիական վթարի, որն ազդեցություն կունենա Իրանի մեծ մասի վրա և նրա սահմաններից դուրս», – նշված է հայտարարության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Գրոսին կրկին «առավելագույն զսպվածության» կոչ է անում՝ նման միջուկային վթարի ռիսկը կանխելու համար, և ընդգծում է հակամարտության ընթացքում միջուկային անվտանգության ապահովման 7 հիմնասյուների պահպանման կարևորությունը։
ԱԷՄԳ-ի սահմանած անվտանգության 7 հիմնասյուները ներառում են օբյեկտների ֆիզիկական ամբողջականություն, սարքավորումների ֆունկցիոնալություն, անձնակազմի անվտանգություն, հուսալի էլեկտրամատակարարում, լոգիստիկա, ճառագայթի մակարդակի մոնիթորինգ և կապ։



