ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում. «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է Կառավարության տարեկան զեկույցում տեղ գտած տեղեկությունը, որ այս տարեսկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները: Բայց «Ազատության» գրավոր հարցմանն ԱԱԾ-ի տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ծառայություն են իրականացնում «Ախուրիկ» չգործող անցման կետում: Իսկ այս չգործող անցման կետը ոչ թե սահմանամերձ Ախուրիկ գյուղում է, այլ ոչ սահմանամերձ Ախուրյան գյուղի երկաթուղային կայարանի տարածքում:

Թե ինչ ծառայություն են իրականացնում չգործող անցման կետում հայ սահմանապահները և արդյոք այնտեղ նախկինում ռուսներին էին տեղակայված, ԱԱԾ-ն չի հստակեցրել:

Միևնույն ժամանակ հաստատել են, որ սահմանային Ախուրիկում Հայաստան – Թուրքիա պետական սահմանի պահպանությունը դեռ իրականացնում են Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը՝ համաձայն 1992 թվականին ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործության պայմանների մասին» պայմանագրի: Մարտի սկզբին Ախուրիկ գյուղ այցի ժամանակ «Ազատություն»-ը ականատես էր եղել, որ այնտեղի հսկիչ կետում շարունակում են ծառայել ռուսները:

ԱԱԾ-ն «Ազատության» հարցմանը պատասխանել է ժամկետի էական խախտմամբ՝ մարտի 13-ի փոխարեն պատասխանն ուղարկվել է մարտի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031