Բաժիններ՝

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Սերժիկ Լ.-ի վարած «Opel Zafira» և 61-ամյա Գրիշա Հ.-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Opel Astra»-ն կողաշրջվել է և մասամբ հայտնվել բաժանարար գոտում։

Դեպքի վայր են ժամանել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել՝ ասելով, որ իրենք չեն տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031