Վլադիմիր Վարդանյանը առաջադրվեց ՍԴ դատավոր. ԱԺ-ն քննարկում է հարցը
Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ մարտի 24–ին, առանց հարց ու պատասխանի և ելույթների ընդունեցին ԱԺ հերթական քառօրյա նիստերի օրակարգը և անցան առաջին հարցի քննարկմանը։
Առաջին օրինագծով առաջարկվում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ընտրել ՍԴ դատավոր՝ Վահագն Խաչատուրյանի առաջարկությամբ։
Հարցը ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։



