Բաժիններ՝

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում Հայաստանը կներկայացնի ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում, որը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում, Հայաստանը կներկայացնի ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։

Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031