Ժողովուրդ ջան, էսքան ժամանակ մենակ ժողովրդի վարկերն ու պետության պարտքերն ա ավելացրել. Նարեկ Կարապետյան

Մարտի 22-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները աշխատանքային այցով գտնվում էին Աբովյան քաղաքում, որտեղ Բարեկամության 1/20/2 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» Աբովյան քաղաքի տարածքային գրասենյակը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց տնտեսական և անվտանգային արդիական խնդիրների և մարտահրավերների մասին, ինչպես նաև արձագանքեց Նիկոլ Փաշինյանին, որը մետրոյում բղավել էր արցախցի կնոջ և նրա երեխայի վրա. «Նա շատ վատ խոսույթ էր իրեն թույլ տվել այդ մայրիկի և երեխայի հասցեին, վերջում էլ ասաց՝ թողել, փախել եք։ Քա՞նի ամիս Արցախը սոված դիմացավ։ Ինը ամիս Արցախը սոված է մնացել։

Դուք աշխարհում գիտե՞ք մի երկիր, որ հարյուր հազար մարդ մնա տեղում, դուրս չգա՝ իմանալով, որ իր երեխաները սոված են։ Ներկայում տարածաշրջաններ կան, որտեղ կռիվներ են լինում, մի փոքր դուրս գալու հնարավորություն է լինում, բոլորը գնում են։ Արցախը ինը ամիս դիմացել է, մեր պես միայն մենք ենք», – նշեց Նարեկ Կարապետյանը՝ միևնույն ժամանակ վերհիշելով 44 -օրյա պատերազմի ավարտին հանրային դժգոհության ֆոնին գործող վարչապետի բունկերում թաքնվելու փաստը։

Նարեկ Կարապետյանի խոսքից հետո գրասենյակի բացմանը եկած հազարավոր աբովյանցիների և քաղաքի հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ կուսակցության գրասենյակի բացման ժապավենի կտրման խորհրդանշական արարողությունը, որից հետո կուսակցության անդամները շրջեցին գրասենյակի տարածքում, զրուցեցին քաղաքացիների հետ։

Այնուհետև քայլերթով ուղևորվեցին քաղաքի Հերոսների պուրակ և «Անմար կրակ» հուշահամալիր ծաղիկներ խոնարհելու Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, ինչպես նաև եղան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031