Աննա-Էրատոյի դիտմամբ սարքածը պաշտպանողներ, Նիկոլի այսօրվա խուլիգանության պահով բան չունե՞ք ասելու… Նորմա՞լ էր ձեր կուռքի անհավասարակշիռ պահվածքը երեխայի ներկայությամբ..Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը գրում է. «Երբ 2024 թ֊ի ապրիլի 24֊ին Աննա֊Էրատոն իր անչափահաս դստեր հետ ԴԻՏՄԱՄԲ գնացել էր Եռաբլուր շատ լավ գիտենալով, որ իր այցը միանշանակ չի ընդունվի այնտեղ գտնվող մարդկանց կողմից և շատերը «դավաճան» վանկարկումներով ընդունեցին նրան, շատ նիկոլականներ և իշխանամետներ մեկը մյուսին հերթ չտալով դատապարտեցին այդ մարդկանց, թե բա «երեխան վախեցավ» և նմանատիպ հայտարարություններով…

Այսօր, իրենց անմակարդակ կուռքը մտնում է մետրո, կպնում է ուղևորներից մեկին` պարտադրելով իր պատճառով փոքրացած Հայաստանի քարտեզով նշանը և երբ այդ կինը հրաժարվում է այն ընդունել, նրա մանկահասակ տղայի ներկայությամբ հարձակվում է նրանց վրա, գոռգռում, մատ թափ տալիս, վիրավորում…

Աննա-Էրատոյի դիտմամբ սարքածը պաշտպանողներ, Նիկոլի այսօրվա խուլիգանության պահով բան չունեք ասելու՞… Նորմա՞լ էր ձեր կուռքի անհավասարակշիռ պահվածքը երեխայի ներկայությամբ…
Մի պապանձվեք…»:

Տեսանյութեր

Լրահոս