Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վարդենիսի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի (երկար շարունակելի) բնագծերը թշնամու օկուպացիային թողած ու փախուստի դիմածը հայ կնոջը մեղադրում է Արցախը լքելու մեջ։

Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը, ի տարբերություն վերոնշյալ հանձնողի, ստրկամիտի և փախչողի համբավ ունեցողի, հողը պահող ու հաղթող հրամանատար էր։

Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031