Հատուկ ֆարցովշչիկների համար. Ջերալդ Ֆորդ ավիակիրը կաղալով վերադառնում է ԱՄՆ, Կալլասը քիչ էր, հիմա էս ապուշի մտքի փայլատակումներին պիտի հետևել. Արման Գրիգորյան

ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը գրել է.. «Եթե ամերիկյան ու ԱՄՆ-ի հրեական էստաբլիշմենտի խոսափող Նյու Յորք Թայմսի գլխավոր էջն էս տեսքն ունի էսօր (տես ստորև), միայն պատկերացնել կարելի է, թե վիճակն իրականում որքան ավելի անմխիթար է։ Սրա վրա հրավիրում եմ հատկապես մի երկու ֆարցովշչիկի ուշադրությունը, որոնք վերջերս ինչ-որ դատողություններ էին արել իմ դիպլոմների արժեքավորության վերաբերյալ, քանի որ ես պատերազմի երկրորդ օրը կանխատեսել էի, որ էդ պատերազմը դրա նախաձեռնողների ուզած արդյունքով չի վերջանալու ու քանի որ իրենք տելեվիզրով ուրիշ բաներ են լսել։

Մի երկու հետաքրքիր տեղեկություն էլ հաղորդեմ պատերազմի ընթացքի մասին ֆարցովշչիկներին և այլոց, որպեսզի չսահմանափակվենք Նյու Յորք Թայմսի գլխավոր էջի վերնագրերով։

1. ԱՄՆ-ի պաշտպանության (ներողություն` պատերազմի) նախարար Փիթ Հեգսեթը, որին իրականում կարելի էր մաքսիմում Գոլդզ Ջիմում անձնական մարզիչի աշխատանք վստահել, մի երկու օր առաջ Կոնգրես հայց ուղարկեց $200 միլիարդ հավելյալ ֆինանսավորման համար, որովհետև Իրանը պարզվում է Վենեսուելա չի։ Դա հավասարազոր է ամերիկյան ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելացնելուն։

2. Ջերալդ Ֆորդ ավիակիրը կաղալով վերադառնում է ԱՄՆ, որովհետև ավիակիրի լվացքատանը հրդեհ է բռնկվել։ Պատկերացնու՞մ եք, լվացքատանը բռնկված հրդեհը հնարավոր չի եղել մարել մոտ 30 ժամ ու հրդեհն էն տեսակ ավերածություն է արել, որ ավիակիրը դարձել է ոչ մարտունակ։ Ավելացնենք, որ եթե ամերիկացիք պնդում են, որ դա իրանական հրթիռների հարվածի հետևանքով չի եղել, այլ լվացքատանը բռնկված հրդեհի, պատճառ չունենք ամերիկացիների տված տեղեկության վրա կասկածելու, դե որովհետև ամերիկացիք երբեք չեն ստում։

3. Իրանի գոյություն չունեցող հակաօդային պաշտպանությունը F-35 է խոցել։ Օդանավը չի կործանվել, այլ կարողացել է վթարային վայրէջք կատարել, բայց դա երկրորդական է։ Կարևոր է այն, որ կործանիչի էս մոդելի ստեղծման վրա ծախսվել էր $450 միլիարդ ու դա բացարձակապես անտեսանելի ու անխոցելի պիտի լիներ։ Պարզվում է անտեսանելի ու անխոցելի չի։ Մասնագետները տեղեկացնում են, որ էս իրադարձությունը շատ լուրջ իրարանցում է առաջացրել ամերիկյան ռազմական էստաբլիշմենտում։ Իմիջիայլոց օդանավը խոցվել է իրանական արտադրության հրթիռով։

4. Հորմուզի նեղուցը բացելու որևէ տարբերակ առայժմ չի երևում։ Դաշնակիցներն էլ մեկը մյուսի հետևից գրողի ծոցն ուղարկեցին Թրամփին երբ վերջինս խնդրեց, որ նրանք իրենց նավատորմերն ուղարկեն նեղուցը բացելու համար։

5. Արժանահավատ տեղեկություններ կան, որ չնայած Իրանի ամբողջ ռազմական պոտենցիալի, էդ թվում հրթիռների արսենալի ոչնչացման եզրին լինելու մասին պնդումներին, Իրանի ղեկավարները զինադադարի մասին լսել չեն ուզում, ու գնալով ավելի խստացնում են պահանջները, որոնք պիտի բավարարվեն եթե ամերիկացիներն ու Իսրայելը զինադադար են ուզում։

6. Ամերիկացիների վիճակի անելանելիության մասին է խոսում նաև Թրամփի քիչ առաջ հնչեցրած սպառնալիքը, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, իրենք հարվածի տակ կառնեն Իրանի էլեկտրակայաններն ու էներգետիկ համակարգը։ Այսինքն, ինչպես ես մի քանի օր առաջ գրել էի, ամերիկացիք կանգնելու են կամ վրանները հավաքելու կամ բարբարոսության անցնելու ընտրության առջև։ Իրանի ղեկավարները պատասխանել են, որ եթե նման բան տեղի ունենա, իրենք հարվածի տակ կվերցնեն Պարսից Ծոցի նավթահորերն ու ջրի աղազերծման համակարգերը։ Սպառնալիքը միանգամայն արժանահավատ է, հետևաբար Թրամփի կողմից Իրանի էներգետիկ համակարգի վրա հարձակվելը պարզապես խելագարություն կլինի։ Դրա խելագարություն լինելը բոլորի համար հստակ է ու հենց դա է, որ ցույց է տալիս, թե այլևս որքան սահմանափակ է Թրամփի ընտրությունը ու թե ինչ տիղմի մեջ է հայտնվել էդ խեղկատակը իր տիրոջ` Նեթանյահուի հետ միասին։

7. Հուսահատության մյուս արտահայտություններից է նեղուցը բացելու առաջադրանքով ծովային հետևակի ինչ-որ 2500-անոց կամ 5000-անոց կոնտինգենտի տեղակայման մասին խոակցությունը։ Որ ասում էինք օդուժով բան դուրս չի գա, չէին հավատում։ Բայց խնդիրը նաև այն է, որ էդ կոնտինգենտն էլ տարբերություն չի անելու, եթե ուղարկեն։

8. Մի երկու տեղեկություն ոչ միտումնավոր հումորի ժանրից։ Տրամաբանության օրենքների ասպետ, դժվար մատչելի ճշմարտությունների բացահայտիչ ու մեր ժամանակների մեծ ստրատեգ Փիթ Հեգսեթն էն օրը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բաց լինելու միակ խոչընդոտը Իրանն է (!!!) և որ եթե Իրանը բացի նեղուցը, այլևս խնդիր չի լինի։ Կալլասը մեզ քիչ էր, հիմա էս ապուշի մտքի փայլատակումներին պիտի սկսենք ամենօրյա ռեժիմով հետևել, որ հանկարծ բան բաց չթողնենք։ Մյուսը նույնիսկ ավելի լավն է։ Թրամփի կաբինետի մի ուրիշ անդամ տեղեկացրել էր, որ իրենք Իրանի վրայից հանել են նավթ վաճառելու արգելքը, որովհետև էդ պարագայում նավթի գինը կընկնի միջազգային շուկայում, ինչը կվնասի Իրանին!! Ես էս տեսակ ապուշների գոյությունը Հյուսիսային Կորեայի կամ Թուրքմենստանի կառավարություններում պարզապես բացառում եմ։

9. Քանի նավթի գնից ու սանկցիաներից ենք խոսում, ռուսների վրայից էլ են հանել սանկցիաները ու ռուսները հիմա օրական $170 միլիոն հավելյալ փող են աշխատում նավթի վրա։

Գրելու դեռ շատ բան կա, բայց արդեն չափից դուրս երկար ստացվեց։ Շարունակությունը հաջորդիվ»։

Տեսանյութեր

Լրահոս