Միքայել սրբազանը կրկին Յոթ Վերք եկեղեցում է

Հավատացյալներին օրհնելով և ծափողջույնների ներքո՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքից հետո առաջին անգամ մտավ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին։

Դատարանի որոշմամբ՝ սրբազանին մարտի 18-ից թույլատրել են մասնակցել կիրակնօրյա պատարագներին և հաղորդություն ստանալ, սակայն պատարագ մատուցելու իրավունք դեռևս չեն տվել։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր հունիսի 28-ին։
Վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։

Տեսանյութեր

Լրահոս