Ընդգծում ենք հավատքի հարցերի քաղաքականացման ծայրահեղ ապակառուցողականությունն ու վտանգավորությունը. Զախարովան՝ Եկեղեցու շուրջ իրավիճակի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի իշխանությունների և Եկեղեցու փոխհարաբերությունների թեմային։

«Այս համատեքստում այսպես կոչված «ՊԱԿ-ի (КГБ) գործակալների» հիշատակումները, ըստ էության, նպատակ ունեն շահել արևմտյան լսարանի աջակցությունը, որը, դատելով ամեն ինչից, շարունակում է մտածել հակախորհրդային պարադիգմով, ինչն էլ վերածվում է ռուսատյացության», — հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ կրոնական թեմատիկայի քաղաքականացումը և հավատքի ու հոգևորականության գործունեության հարցերը մարգինալացնելու փորձերը ծայրահեղ վտանգավոր են։ Զախարովան ընդգծել է, որ նման մոտեցումները կարող են հանգեցնել հասարակական պառակտման խորացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031