Բաժիններ՝

Կասեցվել է «ԱՄՌԵԿՈ» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՄՌԵԿՈ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Երևանյան փողոց, 53/20) հայտնաբերվել են խախտումներ։

Ինչպես տեղեկանում ենք ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031