Բաժիններ՝

Կատարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Կատարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Կատարի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության անձնակազմն աշխատանքներ է իրականացնում ոչնչացված հրթիռի բեկորներից արդյունաբերական գոտում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Տուժածներ չեն գրանցվել», – հայտնել է նախարարությունը։

Ավելի վաղ Կատարի իշխանությունները տագնապ էին հայտարարել՝ զգուշացնելով մարդկանց մնալ իրենց տներում և այլ անվտանգ վայրերում՝ մայրաքաղաք Դոհայում լսվող բարձր պայթյունների պատճառով։

Կատարի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատել էր, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են որսացել։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031