Բաժիններ՝

Արաղչին հերքել է Ուիթքոֆի հետ շփումների մասին լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր ենթադրյալ շփումների մասին լուրերը՝ ընդգծելով, որ իրենց վերջին հանդիպումը տեղի է ունեցել տարածաշրջանում հակամարտության սկսվելուց առաջ։ Այս մասին նա գրառում է կատարել X հարթակի իր էջում։

«Իմ վերջին շփումը պրն. Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել նախքան նրա գործատուի որոշումը՝ սպանել դիվանագիտությունը Իրանի դեմ հերթական անօրինական ռազմական հարձակման միջոցով։ Ցանկացած հակառակ պնդում բացառապես ուղղված է նավթի վաճառքով զբաղվողներին և հասարակայնությանը մոլորեցնելուն», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Արաղչին և Ուիթքոֆը վերջին օրերին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո առաջին անգամ, վերականգնել են շփումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս