Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս հետաքրքրված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հարցում։ Այս մասին նա ասել է Washington Examiner-ի հետ զրույցում:
«Ես շահագրգռված չեմ դրանում», – ասել է նա՝ խոսելով մրցանակ ստանալու հնարավորության մասին։
Հունվարին վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն Թրամփին հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ Մաչադոն մրցանակի դափնեկիր է դարձել 2025 թվականին։ Իր հերթին Թրամփը 2025 թվականին չէր թաքցնում այդ մրցանակը ստանալու իր ցանկությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա դրան արժանի է, քանի որ «կանգնեցրել է ութ պատերազմ»։
2026 թ. սկզբին ԱՄՆ զինված ուժերը հատուկ գործողության արդյունքում Վենեսուելայից դուրս բերեցին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Իսկ փետրվարի վերջին ԱՄՆ-ն և Իսրայելը գործողություն սկսեցին՝ հարվածներ հասցնելով Իրանին։



