ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ ՌԴ-ն Իրանին օգնություն է ցուցաբերում
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը հայտարարել է, որ Վաշինգտոնն ապացույցներ չունի, որ Ռուսաստանն Իրանին օգնություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում ծավալված հակամարտության ընթացքում։
Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ոչ մի ապացույց չկա, որոնց մասին մենք կարողանայինք հրապարակայնորեն հայտարարել, որ Ռուսաստանը մասնակցում է Իրանի (գործողություններին)։ Բացի այդ, Սթիվեն Ուիթքոֆն ասել է, որ Ռուսաստանն իրեն հայտնել է, որ դա չի անում», – ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատում բանագնաց Սթիվ Ուիթքոֆը CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն իրենց հայտնել է, որ Իրանին հետախուզական տվյալներ չի տրամադրում:



