Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա, առավել ևս՝ պարտավորության կամ նույնիսկ բանակցության մասին. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա, առավել ևս՝ պարտավորության կամ նույնիսկ բանակցության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների և ենթակառուցվածքների զարգացման վրա․ եթե դրանք 1, 2 կամ 3 տարի հետո պետք է վերադարձնի, ապա ինչո՞ւ է այդքան գումար վատնում։

Հայաստանի իշխանությունն այն առավելագույնը, ինչ կարողանում է անել, մեկ-մեկ աղքատիկ տեքստերով դեմարկացիայի անորոշ գործընթացի մասին հիշեցնելն է։

Ի տարբերություն տեղական կառավարիչների՝ Ադրբեջանն իր օրակարգը սահմանելու և այն առաջ տանելու հարցում հետևողական է և, բնականաբար, այդ ամենը տեղի է ունենում բացառապես հայկական շահերի հաշվին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031