Թուրքիայում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, առավոտյան ժամերին Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։ Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 7-10 կմ խորության վրա, և ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։

Նախնական տեղեկություններով՝ այս պահին մարդկային զոհեր կամ նյութական լուրջ վնասներ չեն արձանագրվել, իսկ երկրաշարժը տևել է մոտ 10-15 վայրկյան։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ են պահում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031