ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի: Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։

Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս։

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է լուծում՝ նաև նպաստելով ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողությանը։

Եթե վերոնշյալ մոտեցումը այս կամ այն ուժը չի կիսում՝ հիմնավորումը դեռ մի կողմ, պետք է այլ առաջարկ իջեցնի՝ այլընտրանք, հակառակ դեպքում իշխանությունն իր օրակարգային, քարոզչական առավելությունն արագ կկապիտալիզացնի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031