Իսրայելն ընդլայնում է ճամփորդական զգուշացումները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հորդորում է իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց և նախազգուշացնում է «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր արտերկրում գտնվող իսրայելացիների ու հրեաների դեմ իրանական կողմի թիրախավորման ջանքերի ուժգնացման մասին, հայտնում է Ynet-ը։

Այս հայտարարությունը հաջորդում է ավելի վաղ հնչեցված նախազգուշացումներին, որոնցով իսրայելացիներին կոչ էր արվում խուսափել Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց, ինչպես նաև ձեռնպահ մնալ Եգիպտոսում և Հորդանանում ոչ էական նշանակության կացություններից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031