Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ, Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։

Նախ՝ սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։

Երկրորդը՝ նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից, և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն, պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։

Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031