Բաժիններ՝

Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota»–ն և «VAZ»–ը. Կա վիրավոր

Մարտի 8-ին, ժամը 21։11-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս