Բարձր վարկանիշ նկարելով՝ հանրային վստահությունը չի ավելանալու. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «ՔՊ-ին ասեք՝ հալվա ասելով,բերաններդ չի քաղցրանա։

Բարձր վարկանիշ նկարելով՝ հանրային վստահությունը չի ավելանալու։

Կուկուռուզն ու պեռաշկին էլ աշխատում էին 2018-ին ,հիմա ի՞նչ էլ անեք՝ ազգը ձեր «կուտը չի ուտելու»։

Ինչպես կասեր Նապոլեոն Բոնապարտը՝ անհնար է արգելակել գահավիժման ժամանակ։

Իսկ ՔՊ-ն ու նիկոլիստները գահավիժում են։

Մեկ էլ մի բան. ՀՀԿ-ի դարդով հերիք է ապրեք,հարգելի քպ-ականներ։

Դուք ձեր դարդը լացեք..

Շուտով հասարակության վստահ որոշման արդյունքում դուք կդառնաք մոռացված անցյալ»։

Տեսանյութեր

Լրահոս