Տրամաբանական հարց է առաջանում․ ինչպե՞ս ստացվեց, որ տվյալների հրապարակումը հանկարծ հետաձգվեց և մեկ էլ մի գեղեցիկ առավոտ Ալեն Սիմոնյանը հրապարակեց բոլորովին այլ թվեր. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. ««Դաչա 2»-ի սոցհարցումները

Կա՞ մեկը, որ կարող է մեկնաբանել այս տարօրինակ տրանսֆորմացիան։ IRI-ի այսօր հրապարակած սոցհարցումների թվերը մոտ մեկ շաբաթ առաջ այս կամ այն ծավալով արդեն կային բոլոր քաղաքական ուժերի մոտ։ Բայց դրանք բոլորովին այլ թվեր էին։

Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում․ ինչպե՞ս ստացվեց, որ տվյալների հրապարակումը հանկարծ հետաձգվեց (ինչի մասին գրում էր մամուլը), և մեկ էլ մի գեղեցիկ առավոտ Ալեն Սիմոնյանը հրապարակեց բոլորովին այլ թվեր։
Շա՜տ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ։

Դեռ մի շաբաթ առաջ իշխանությունները բարձրաձայն հայտարարում էին՝ ոչ մի պարագայում թույլ չենք տալու «Գյումրի 2»։ Հավանորեն խուճապը գալիս էր նրանից, որ ունեին իրական թվերը։

Եվ ահա այսօր հրապարակվում են թվեր, որոնք ավելի շատ «Դաչա 2» տրամաբանության մեջ են` կառավարական ամառանոցում նկարված»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031