ՔՊ-ականները վստահեցնում են՝ ՀՀ-ին վտանգ չի սպառնում և ընտրություններում հաղթելու են

Այս պահին որևէ ռիսկ չկա կապված Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ ասաց, թե պետք է գնահատել այն խաղաղությունը, որը կա Հայաստանում։

«Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանն ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է, և մեր բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան»,-ասաց Արման Եղոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031