Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը. Արա Այվազյան

«Երաշխավորված խաղաղություն․ Հայաստանի միակ ընտրությունը

«Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի շուրջ քննարկումները ցույց տվեցին, թե որքան զգայուն և կենսական է անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Պոպուլիստական նկատառումներով և բառապաշարով մերժել այն և ստորադասել կուսակցական, նախընտրական շահին` նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշանակում է նաև չտեսնել Հայաստանն այս լարվածությունից դուրս հանելու թերևս միակ ճանապարհը։

«Երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա. այն ելնում է միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանությունից։ Կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ. Խոսքը վերաբերում է պրագմատիկ հարաբերությունների ստեղծմանը միջազգային այն դերակատարների հետ, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ, և որոնց ռազմավարական շահերը համընկնում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ:

Ի պատասխան «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգին սկսել է շրջանառվել այն թեզը, թե Հայաստանի անվտանգության երաշխիքները արդեն եղել են, սակայն ճակատագրական պահին դրանք չեն աշխատել։ Արդյունքում ասում են՝ Հայաստանը պետք է ինքն իրեն դարձնի «երաշխավորված խաղաղության» երաշխավոր:

Վերջապես, այսօր Հայաստանի առաջ կանգնած է հիմնարար ընտրություն. կամ երկրի անվտանգությունը ինստիտուցիոնալացված է միջազգային երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմների միջոցով, կամ մեր պետությունը շարունակում է ապրել ուժային ճնշումների տրամաբանության մեջ։ Միջազգային քաղաքականությունում երրորդ տարբերակ պարզապես գոյություն չունի։

Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031