Բաժիններ՝

ԱՄՆ զինվորականները հայտնել են Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտները ոչնչացնելու մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տարբեր օբյեկտների, զինամթերքի արձակման վայրերի և ռազմական օդանավակայանների ոչնչացման մասին:

«Ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական և վերահսկողական օբյեկտներ, Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորություններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրեր և ռազմական օդանավակայաններ», – նշված է X հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հրամանատարությունը հավելում է, որ ԱՄՆ-ն կշարունակի վճռական գործողություններ ձեռնարկել «իրանական ռեժիմի ներկայացրած անմիջական սպառնալիքների դեմ»:

CENTCOM-ը մեկ այլ հրապարակման մեջ հայտնել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են ճշգրիտ հարվածներ հասցնել Իրանին, ինչպես ավելի վաղ նշել էր Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Ըստ հաղորդագրության՝ «Էպիկական ցասում» գործողությունը խիստ կենտրոնացած է իրանի հարձակողական հրթիռները ոչնչացնելու վրա։

Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս